-
23.01.2015|
23:14
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արել է հետևյալ գրառումը.
-
23.01.2015|
14:51
«Հայկական կողմի գործողությունները լինելու են ավելի անողոք ու դրանց հետևանքները արդեն ոչ մի սահմանափակումով հնարավոր չի լինելու թաքցնել»,
-
23.01.2015|
14:27
Քրդական ANF գործակալության փոխանցմամբ՝ թուրքական զինված ուժերը Իգդիր նահանգի Իսլամ, Բալուքբաշը և Յազլըք գյուղերի շրջակայքում ցամաքային հատուկ գործողություններ են իրականացրել:
-
23.01.2015|
14:21
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ միջազգային կոալիցիային ու իրաքյան ուժերին հաջողվել է ոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդների կեսին և հազարավոր գրոհայինների:
-
23.01.2015|
14:17
Հայ-ադրբեջանական սահմանին անցած գիշեր դարձյալ լարված է եղել:
«Հակառակորդը կրակահերթերի տակ է պահել սահմանը, ինչպես նաև դիվերսիոն փորձ է նախաձեռնել, ինչին հայկական կողմը պատասխանել է ու հետ մղել դիվերսիոն հարձակումը: Հայկական կողմը կորուստներ չունի», - հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
-
23.01.2015|
13:30
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակառակորդը, շարունակելով սահմանային իրավիճակի ապակայունացնող գործողությունները, ՀՀ և ԼՂՀ ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների և հարձակումների մարտավարությունը:
-
22.01.2015|
00:06
Հայաստանը շարունակելու է համատեղ ջանքերով ընդլայնել և ամրապնդել ՌԴ-ի հետ դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները՝ չնայած Գյումրու ողբերգությանը, Բրյուսելում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
20.01.2015|
12:54
Վիրահայոց եկեղեցու առաջնորդարանը դիմել է Վրաստանի կառավարությանը, որպեսզի հայ եկեղեցուն և համայնքին վերադարձվեն Վրաստանում եղած թվով 442 հայկական եկեղեցիները՝ կանգուն, խոնարհված կամ վրացականացված:
-
19.01.2015|
18:58
Ոստիկանությունից «Ազատությանը» պարզաբանեցին, որ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ մեկնել են Գյումրի՝ փոխարինելու այնտեղ ծառայություն իրականացնող իրենց գործընկերներին։
Գյումրիում այսօր նկատվում է ոստիկանական ուժերի կենտրոնացում։ Բավականին մեծ թվով ոստիկանական ուժեր նաև Երևանից ուղևորվում են Գյումրի։
-
19.01.2015|
11:31
Vkontakte սոցիալական ցանցում ստեղծվել է «Հակամայդան Հայաստան» խումբը, որը ռուս զինվոր Վալերի Պերմյակովին, որը մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների յոթհոգանոց ընտանիքի 6 անդամներին սպանելու համար, հռչակել է «խղճի կալանավոր»: